Չնայած պարեկային ծառայողների կողմից մահվան ելքերով վրաերթերին, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կայացած է համարում պարեկային ծառայությունը․ «Ակնհայտ է, որ պարեկային ծառայությունը կայացել է, տիրապետում է իր գործառույթներին և բավականին արդյունավետ աշխատանք է կատարում»։
Ինչ վերաբերում է միջադեպերին, ոստիկանապետը նշեց․ «Ինչ վերաբերում է որոշ միջադեպերի ու քրեկական գործերի առկայությանը, դա խոսում է այն մասին, որ մենք բաց ենք, որևէ տեղեկատվություն չենք թաքցնում և բնական ենք համարում նաև, որ ծառայության ընթացքում հնարավոր են նաև նման դեպքեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը